«Վեոլիա Ջուրը» հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերին, որի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիներ կան․
«Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել։
Կատարված քիմիական հետազոտությունների՝ ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։









