Իրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ Պակիստանում կայանալիք բանակցություններին մասնակցելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի պետական հեռարձակող IRIB-ին, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նա որպես պատճառներ նշել է հակասական ուղերձները՝ անընդունելի համարելով ամերիկյան կողմի գործողությունները, այդ թվում՝ իրանական նավերի դեմ ուղղված։









