Աշնանային ընտրությունները Պետդումայում կանցնեն բարդ պայմաններում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ցանկանում եմ հիշեցնել, որ աշնանը կկայանան Պետդումայի պատգամավորների ընտրությունները, որոնցում առաջին անգամ կմասնակցեն մեր չորս պատմական, Ռուսաստանի հետ վերամիավորված տարածաշրջանների բնակիչները։ Մենք հասկանում ենք, որ ընտրությունները կանցնեն բարդ պայմաններում», — ասել է ՌԴ ղեկավարը։
«Ռուսաստանի հակառակորդները կանեն ամեն ինչ՝ պառակտում մտցնելու և ռուսական հասարակությունը ապակայունացնելու համար։ Բոլոր նման փորձերը կկասեցվեն»,- հավելել է նա։









