Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Հաքան Ֆիդանի հանդիպումը։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում։
Նշվում է, որ նախարարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի հետագա կառուցողական փոխգործակցության ձգտումը ՝ ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով:









