Foto

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Արման Հ․-ի վարած «Lada Priora» մակնիշի և Երևանի բնակիչ 73-ամյա Ալբերտ Մ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արման Հ․-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։