Foto

Ադրբեջանի ԱԳՆ-ը կրկին հիշատակել է Ղարաբաղյան առաջին պատերազմի իրադարձությունները

Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին հիշատակել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ տեղի ունեցած «վայրագությունները», ընդգծելով, թե՝ «մարդկության դեմ ծանր հանցագործությունները երբեք չպետք է մոռացվեն»։

«33 տարի առաջ՝ 1993 թվականի ապրիլի 18-ին, Քելբաջարի օկուպացիայի ժամանակ, Բաշլիբել գյուղի 18 խաղաղ բնակիչներ դաժանորեն սպանվել են, ևս 14 մարդ պատանդ է վերցվել։ Այս վայրագությունը Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված բռնության, էթնիկ զտումների և ագրեսիայի համակարգված քաղաքականության մի մասն էր», – պնդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն X-ում արած գրառման մեջ։