Foto

Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխող ուժի օդիոզ դեմքերը չեն հանդուրժում այլակարծությունը և վիրավորանքներ են հասցնում մեր հասարակությանը, որովհետև իրենց խնդիրը ոչ թե պետական կամ հանրային շահն է, այլ՝ ՀՀ-ում իշխանությունը օկուպացնելու միջոցով երրորդ երկրներին ծառայություններ մատուցելը։
Սրանք ատում են հայի տեսակը, հատկապես նրանց, ովքեր գիտեն պաշտպանել սեփական իրավունքներն ու պաշտպանել մեր հասարակությունը՝ օտարածին արկածախնդիրներից։
Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը»,- գրել է նա։