Foto

Սկսվել են Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին պատմող ֆիլմի նկարահանումները

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը՝ Նոնա Սարգսյանը գրում է․
«Արդեն ժամանակն է կիսվելու …
Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմի նկարահանումները սկսված են ։
Ֆիլմը պատմում է Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա : Պատմություն, փաստեր, որոնք պատմվել և հաստատվել են Մոնթե Մելքոնյանի կնոջ ` իմ շատ սիրելի Տիկին Սեդա Մելքոնյանի կողմից :
Պրեմիերան կկայանա 2026 թվականի նոյեմբերին:
Աստված մեզ հետ»,- գրել է նա։