Foto

Իրանն ամբողջապես բացել է Հորմուզի նեղուցը․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Լիբանանում հրադադարով պայմանավորված՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց»,- գրել է նախարարը սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Մինչև ռազմական գործողությունների սկսվելը Հորմուզի նեղուցով օրական անցնում էր շուրջ 135 նավ։

Ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադար հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։