ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլիին։ Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։









