«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց։
Կարապետյանն այս մասին հայտարարել է այսօրվա դատական նիստում։
«Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրեր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց ենք սկսկել»,- նշել է նա։









