Եթե Պուտինը զանգահարի ինձ, ես կպատասխանեմ, բայց ինքս նրան չեմ զանգի։ Այս մասին ասել է Հունգարիայի ընտրություններում հաղթանակ տարած Պետեր Մադյարը։
«Եթե դա տեղի ունենար, ես կասեի՝ դադարեցրեք պատերազմը»,-ասել է Մադյարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի շնորհավորի Մադյարին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։









