Խոնդաբի համալիրի, Արդականի էլեկտրակայանի վրա հարվածները և Բուշերի ատոմակայանի հրետակոծությունը արժանի են միջազգային հանրության կողմից ամենախիստ դատապարտմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները։
«Այս հարձակումները արժանի են ամբողջ միջազգային հանրության վճռական դատապարտմանը։ Միջազգային իրավունքի կոպիտ խախտումները շարունակվում են, և նման ոճրագործությունների համար պատասխանատուները պետք է հասկանան դա», – ասել է Զախարովան նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։









