Լիբանանն Իսրայելին մեղադրել է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքները խախտելու, այդ թվում՝ հանրապետության տարածքում պատերազմական հանցագործություններ կատարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանի փոխվարչապետ Թարեք Միտրին Sky News հեռուստաալիքի եթերում։
«Մենք մեր հնարավորությունների սահմաններում փաստաթղթերով հիմնավորում ենք միջազգային մարդասիրական իրավունքի յուրաքանչյուր խախտում: Իմ կարծիքով, կասկած չկա, որ Իսրայելը կատարում է պատերազմական հանցագործություններ, խախտում է Ժնևի կոնվենցիաները՝ սկսած միջազգային մարդասիրական իրավունքի երկու հիմնական սկզբունքներից՝ մարտերի մասնակիցների և քաղաքացիական բնակչության միջև տարբերակման սկզբունքից և համաչափության սկզբունքից: Իսրայելը չի պահպանում միջազգային մարդասիրական իրավունքի այս սկզբունքներից ոչ մեկը», - հայտարարել է Լիբանանի փոխվարչապետը:









