Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, թե երեկվա միջադեպը կազմակերպված է եղել, նաև գիտի, թե ում կողմից։
«Գիտեմ, թե որտեղից է ուղղորդված»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը նշեց, թե եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իր գործողությունների մեջ ինչ-որ բան կա՝ վստահ է՝ գործի կանցնեն։
«Իսկ եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ բան կա՝ իրենք կգործեն»,- նշեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը նշեց, որ որևիցե մեկը թող չխաբնվի իրենց դաստիարակությանը, իրենց կանոնագրքին, օրենքի նկատմամբ հարգանքին։
«Սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք էր»,- ընդծեց նա։









