Foto

Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների՝ իր ընդդիմադիր կեցվածքի համար

Քաղբանտարկյալ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն արդեն ավելի քան 4 ամիս գտնվում է ապօրինի կալանքի տակ՝  «Արմավիր» ՔԿՀ-ում։ Այս մասին հայտարարություն է տարածել antifake.am-ը։

Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել է 2025թ. նոյեմբերի 13-ին այն բանի համար, որ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում պատասխանել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի վիրավորանքներին: Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում՝ համեմված պատժիչ գործիքակազմով։ Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների՝ բացառապես իր ազատ խոսքի և իր ընդդիմադիր կեցվածքի համար։ Հայաստանում փաստացի կա քաղբանտարկյալ, ով գտնվում է բանտում միայն այն բանի համար, որ պատասխանել է պետական ծառայողի կողմից իրեն ուղղված վիրավորանքներին:

Բացառապես խոսքի համար նմանատիպ ինտենսիվ քաղաքական հետապնդումը հատուկ է ավտորիտար համակարգերին, որում կարևոր դերակատարում ունեն ընդդիմադիր դիրքավորում ունեցող քաղաքական և հասարակական ուժերը, որոնց լռությունը նմանատիպ ռեժիմի համար նպաստավոր պայմաններ է ստեղծում՝ գնալով ավելի ու ավելի լայն զանգվածների նկատմամբ իրականացնել քաղաքական բռնաճնշումներ։

Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ է. նրա փոխարեն վաղը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը։

Ազատություն ռեժիմի քաղաքական գերիներին։