Foto

ՌԴ–ում չեն կարողանա Telegram-ից օգտվել նույնիսկ VPN-ի միջոցով

3-6 ամիս անց հատուկ ծառայությունները հնարավորություն կունենան սահմանափակելու VPN-թրաֆիկը, ինչը նշանակում է, որ Telegram-ը Ռուսաստանում չի աշխատի նույնիսկ VPN-ի միջոցով: Այս մասին հայտնել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ Անդրեյ Սվինցովը:

Նրա խոսքով՝ Ռոսկոմնադզորը VPN-թրաֆիկին հետևելու տեխնիկական հնարավորություն ունի: