Foto

Իրանը Բահրեյնում թիրախավորել է ԱՄՆ զինվորականների զբաղեցրած շենքերը

Բահրեյնում Իրանի հարվածի թիրախը եղել են այն շենքերը, որտեղ գտնվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի սպաները: Այս մասին հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը:

Նշվում է, որ հարվածները հասցվել են Մանամայի Ջուֆեյրի շրջանում գտնվող շենքերին:

Ավելի վաղ Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Մանամայում երեք օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին: Հարվածների են ենթարկվել երկու հյուրանոց և մեկ բնակելի շենք: Ըստ գերատեսչության՝ պատճառվել է նյութական վնաս, զոհեր չկան:

168.am