Foto

Մենք վրեժ կլուծենք «Դենա» ականակրի խորտակման համար․ Իրանի բանակ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է «Դենա» ականակրի վրա հարձակումը և խոստացել է հակահարված տալ: Միջադեպի հետևանքով զոհվել են կուրսանտներ, հրահանգիչներ և անզեն սպաներ:

Հիշեցնենք, որ Հնդկական օվկիանոսում իրանական IRIS Dena ֆրեգատի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն էլ հայտարարել է, որ իրանական ականակիրը խորտակել է ամերիկյան սուզանավը: