Foto

Նոյեմբերյանոմ, Ապարանում թույլ ձյուն է տեղում, Ստեփանավանում, Աշոցքում տեղ-տեղ մերկասառույց է

Մարտի 1-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Սպիտակի ոլորանները միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Վարդենյաց լեռնանցքը և Ոսկեպար-Ջուջևան-Բաղանիս ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ստեփանավանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։