Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին: Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ լրանում է սումգայիթյան ջարդերի 38-րդ տարելիցը։
1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում եղան Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնություններով, դաժանություններով, բռնի անհետացումներով, ունեզրկմամբ, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:









