Foto

ՔՊ-ում ներկուսակցական հետընտրական «բազառներ» են սկսվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսև սպասելի էր, ՔՊ-ում ներկուսակցական հետընտրական «բազառներ» են սկսվել. թիմում դժգոհությունը մեծ է նախընտրական ցուցակի ձևավորման համար անցկացված ներկուսակցական ընտրություններից։ Առայժմ դժգոհությունները՝ բողոքարկման դիմումների տեսքով, ներկայացնում են շարքային կուսակցականները։ Գործող պատգամավորները և մյուսները մտադիր են հարցը քննարկել անձամբ Փաշինյանի հետ։ 

Մեզ ասացին, որ բողոքարկման դիմումներ են ներկայացվել շարքային կուսակցականներից ոմանց կողմից՝ արգելված քարոզչության հետ կապված, ինչպես նաև՝ կուսակիցներից որոշների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հետ կապված։ Պարզեցինք, որ Վայոց Ձորի պատվիրակներից մեկն է բողոքարկման դիմում ներկայացրել իր գործընկեր պատվիրակի դեմ, որը, իր կարծիքով, պատգամավոր Տրդատ Սարգսյանի դեմ նախընտրական շրջանում հակաքարոզչություն էր իրականացրել»։