Foto

ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հետ կապված դեռևս որոշում չունի․ Սերժ Սարգսյան

ՀՀԿ-ն 2026 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցելու հետ կապված դեռևս որոշում չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Առաջին հայացքից հեշտ բան է՝ մասնակցելը կամ չմասնակցելը, սակայն, երբ էության մեջ ենք մտնում, ապա երկվություն կա՝ պայքարե՞լ մի քանի մանդատների համար, թե՞ նվազագույնի հասցնել մեր ընդդիմադիր պայքարը՝ հնարավորություն ստեղծելով այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ արդեն կկողմնորոշվեն և կհայտարարեն այդ մասին:

Նախագահի խոսքով՝ իր՝ քննարկման առաջարկից հետո որոշ ուժեր եկել են իր հետ հանդիպման, բայց չբացահայտեց՝ որոնք են այդ ուժերը: