Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին և Բելառուսին համակարգված ջանքերի շնորհիվ հաջողվել է շատ բանի հասնել Միութենական պետության զարգացման գործում, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
Պուտինը հիշեցրել է, որ նիստն անցկացվում է Միութենական պետության համար հոբելյանական տարում. ապրիլի 2-ին լրանում է երկու երկրների միջև համայնքի ստեղծման մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը։
«Անցած տասնամյակների ընթացքում համակարգված ջանքերով հաջողվել է հասնել զգալի արդյունքների»,- նիստի ժամանակ ասել է ռուս առաջնորդը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը ձևավորել են ընդհանուր սոցիալ-տնտեսական, պաշտպանական, միգրացիոն, տեղեկատվական, գիտակրթական և մշակութային-հումանիտար տարածք։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հինգշաբթի օրը Մոսկվայում անցկացնում են Միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդի նիստը։









