Foto

Մարտից դիվանագիտական անձնագրով հնարավոր չի լինի մուտք գործել ԵՄ տարածք

Եվրամիության անդամ պետությունները կողմ են քվեարկել վրացական դիվանագիտական անձնագրերի տերերի համար վիզայի ազատականացման կասեցմանը։ Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի գրասենյակի խմբագիր Ռիկարդ Իոզվիակն է տարածել X սոցիալական հարթակում։

Իոզվիակի փոխանցմամբ՝ որոշմանը դեմ են քվեարկել միայն Հունգարիան ու Սլովակիան։

Նրա իսկ տեղեկությամբ՝ ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի մարտի սկզբին։

«Եվրամիության անդամ պետություններն աջակցել են Վրաստանի դիվանագիտական անձնագրերի տերերի համար վիզայի ազատականացման կասեցմանը։ Դեմ են եղել միայն Հունգարիան և Սլովակիան։ Որոշումը կգործի մարտի սկզբից», — գրել է Իոզվիակը։

Aliq.ge