Foto

Սուր շնչառական վարակների հիվանդացությունը Հայաստանում նվազել է

2026 թվականի 6-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 2.2 անգամ։

Ընդհանուր դեպքերի գրեթե 77.1%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Հանրապետությունում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի և գրիպ Ա տեսակի H1pbm09 ենթատեսակի հարուցիչներ, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչները: