2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար։ Այս մասին 5–րդ ալիքի եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Հայաստանի ընտրողների 75-80 տոկոսը ցանկանում է Նիկոլ Փաշինյանին փոխել ու այդ ընդդիմադիր միավորները կարող են ստանալ իրենց ընտրողի ձայնը, ինչի արդյունքում Փաշինյանի դեմ կարող է քվեարկել 70 տոկոսը։ Սա հնարավոր է, փոքր ուժերը եթե վստահ չեն, որ շեմը կարող են անցնել, լավ կլինի՝ դաշինքներով մասնակցեն ընտրություններին։ Ընտրողն էլ կմոտիվացվի ու դուրս կգա տնից ու կգնա ընտրության։
Երիտասարդն ունի ունիկալ շանս՝ գնալու ընտրության ու որոշելու, թե ոնց են ուզում ապրել իրենց վաղվա օրը։ Հարգելի երիտասարդ, գնա ու դու պահանջի»,– ասել է Միկոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։









