Սույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Թուրքիայի առաջատար «Turkish Airlines» ավիաընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Հանդիպման ընթացքում ավիաընկերության ներկայացուցիչները ներկայացրել են 2026-ի մարտի 11-ից նախատեսվող Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթերը, դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև առաջիկայում նոր ուղղություններով չվերթերի իրականացման հնարավորությունները։
Կողմերը տեղեկատվություն են փոխանակել թիրախային շուկաների և վիճակագրության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են մարքեթինգի և խթանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։









