Երեկ Փաշինյանն ու Ալիևը եղբայրացան, ընտանիքներով հարազատացան.... Այսօր ալիևը Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին, Արայիկ Հարությունյանին դատապարտեց ցմահ, իսկ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին 20 տարվա ազատազրկման....: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտումն այդ գործարքի մի բաղադրիչն էր, Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում: Վաղը կունենանք Բաքվի պատվերով գրած նոր սահմանադրություն մեր տարածքում ադրբեջանցիների ու թուրքերի համար կառուցած շա՜տ լայն միջանցք: Փոխարենը, կարող է Ադրբեջանից ստանանք մի կանիստր բենզին, մի բուռ 4-րդ կարգի ցորեն ու մի վագոն սիլոս....»,-գրել է նա:









