Foto

Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ. դա հատուկ զգացողություն է. Ալիև

Մենք ավելի քան 30 տարի պատերազմի մեջ ենք եղել, հիմա ապրում ենք խաղաղության մեջ։ Այս մասին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման մրցանակաբաշխության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ: Դա հատուկ զգացողություն է: Մեր օրինակը ցույց է տալիս, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտություններին»,- ասել է Ալիևը: