Foto

Երբեք չի մոռացվելու Եռաբլուրում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ 2022 թվականին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Եռաբլուր չայցելեց։

2025 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին Եռաբլուր չայցելեց։

2020 թվականի պատերազմի հետևանքով հազարավոր մարդիկ նահատակվեցին, 2022 թվականի ագրեսիայից հետո՝ ևս մի քանի հարյուր մարդ զոհվեց, սակայն, իշխանությունն այդ օրերին, թեման մոռացության մատնեց և շրջանցեց:

Երբեք չի մոռացվելու ժողովրդի սրբավայր Եռաբլուրում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը, որովհետև հենց այդ խայտառակությունն ու խարանն են բնութագրում այս իշխանության էությունն ու վերաբերմունքը հայրենիքի պաշտպանին և նրա առաքելությանը։

Փառք հայրենիքի պաշտպաններին։

Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին»։