Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել ավստրիացի պատգամավոր Պետրա Բայերը: Նա դարձել է ԵԽԽՎ-ի 36-րդ նախագահը, հաղորդել է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Հայաստանին անցած քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ: Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում հունվարի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 30-ը: Լիագումար նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները:









