Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային Բաքու կատարած այցի ընթացքում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը, այլ թեմաների շարքում, քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու դիվանագիտական ջանքերը, վստահության ամրապնդման միջոցառումները և անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական նախագծերի հեռանկարներին։









