Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան։ Այսինքն՝ մենք ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը ՀՀ-ում: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետն Մհեր Գրիգորյանը:
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն ասեց. «Նման իրավական հիմք է ստեղծվում, որովհետև գործող կոնցեսիոն կա որոշակի սահմանափակում, որ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ շառավղով հեռավորության վրա, եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, գործող կոնցեսիոնն ունի առավելություն՝ կառավարումը ստանձնելու։ Սակայն այս պարագայում Կապանի «Սյունիք» օդանավակայանը դուրս է գալիս այդ կարգավորումից»։
«Միջազգային օդանավակայան դարձնելու համար Սունիքի օդանավակայանը պետք է համապատասխան սարքավորումներ ու համապատասխան ներդրումներ իրականացվեն, որպեսզի սահմանային, մաքսային ու այլ գործառույթներ ապահովող հնարավորություններ ստեղծվեն այնտեղ», - ասաց նա:
Որոշմամբ նախատեսվում է ընդլայնել Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների թողունակությունը՝ իրականացնելով շուրջ 425 մլն դոլարի կապիտալ ներդրում։









