Foto

Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկը

Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Գերատեսչության տվյալներով՝ բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակում է գործում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: