ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Մասյացոտնի թեմում իշխանության գործադրած քայլերը այլ կերպ, քան ահաբեկչություն, պարզապես հնարավոր չէ բնորոշել։
Պետական մեքենայի գործադրմամբ, ճնշումներ, սպառնալիքներ և շանտաժ, որը հաճախ ուղեկցվում է ազատությունից զրկելու ակնարկներով:
Դեռ չեմ խոսում իրավունքի կամայական կիրառումների կամ առհասարակ դրա բացակայության մասին:
Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում, փորձում են ներգործության նոր` առավել անբարո մեթոդներ կիրառել»:









