Foto

Մի համ էլ պակասեց մեր Համով Բակից․ Աշոտ Ղազարյան

Դերասան Աշոտ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի հատված «Մեր բակը» ֆիլմից՝ կից գրառմամբ․

«Մի համ էլ պակասեց մեր Համով Բակից․․․ Մեր Համով Զառան: Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում, որ մեր Զառան այլևս չկա։ Շատ ափսոս: Ինչ ասեմ։ Աստված հոգիդ լուսավորի Զառա ջան»։