Foto

Ձերբակալվել են ՊԵԿ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվածների թվում կան նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք։

«Նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասել են  Հակակոռուպցիոն կոմիտեից։