Foto

Ի՞նչ ապրանքներ ՀՀ-ից կարտահանվեն Ադրբեջան. Պապոյանը ներկայացրել է քննարկվող ցանկը. Factor.am

Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլաթիթեղի, այլումինի փայլաթիթեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ադրբեջանական ընկերություններ էլ կան, որ հետաքրքրություն են հայտնել կոնկրետ ապրանքեր ներմուծելու։ Ադրբեջանական կողմը կոնկրետ ապրանքերի ցանկ է ներկայացրել, որը իրենց հետաքրքրում է, մենք ուղարկել ենք քանակը, որը կարող ենք արտահանել։ Մեր ցանկի մեջ կան նաև վարդ, ջերմոցային արտադրանքեր՝ լոլիկ, պղպեղ։ Մոտավոր գինն ենք առաջարկել»,- ասել է Գևորգ Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարը առաջին արտահանման ժամկետներ դեռ չի նշել։ Ըստ նրա՝ դա կլինի այն ժամանակահատվածում, երբ հայկական և ադրբեջանական ընկերությունները համաձայնության գան։