ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հունվարի 7-ի հրամանով՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Բեգլարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Համաձայն դատախազության պաշտոնական կայքում հրապարակված հրամանի՝ Բեգլարյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:









