Արմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են տարել 33-ամյա մի երիտասարդի:
Նա 2025 թվականի դեկտեմբերի 29-ից Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար։
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:









