Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի վերաբերյալ գործը կքննի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Մկրտիչ Սրբազանը կալանքի տակ է հոկետմբերի 16-ից։ Սրբազան Հայրը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
Սրբազանն այս մեղադրանքները չի ընդունում։









