Foto

Օկուպացված Ջրականում ական է պայթել, մեկ մարդ վիրավորվել է

Հունվարի 7-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականում տեղի է ունեցել ականի պայթյուն։ Ըստ ԱՊԱ-ի, միջադեպի մասին հայտնել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA):

«Ծառայության ընթացքում մարդասիրական ականազերծման գործողություններով զբաղվող մասնավոր ընկերության աշխատակիցը վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։

Միջադեպի հետևանքով վերջինս ստացել է ոտքի թեթև վնասվածքներ, նա տեղափոխվել է կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Վիճակը բավարար է, կյանքին սպառնացող վտանգ չկա», – ասվում է հայտարարության մեջ։