Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել են ավելի քան 30 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ, հունվարի 6-ի ժամը 20:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 7:00-ն (Մոսկվայի ժամանակով) հակաօդային պաշտպանության տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 32 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ։








