Foto

Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մելքոնյանի որոշումը չի բեկանվել․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել։

Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար։
Այս պահին ինձ մնում է միայն փաստել, որ եթերում «հետույք» բառն ասելու համար կալանավորված անձն Ամանօրն անցկացնելու է կալանավայրում»,- գրել է նա։