Foto

Հրդեհ՝ «Գարաժ մոլ»-ում

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ 15-րդ թաղամասում հայտնի «Գարաժ մոլի» տանիքից կրակ և ծուխ են նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բռնկվել են էլեկտրալարերը և մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են «Գարաժ մոլի» անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Տուժածներ չկան։