ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Ժողովուրդն ունի երկու հալալ զավակ՝ պետություն և եկեղեցի։
Սակայն պետությանն առևանգել են։ Առևանգել են դրսից՝ ներսի դավաճանների ձեռամբ։
Այսօրվա պետությունը ժողովրդին չի պատկանում։ Այսօրվա իշխանությունը ժողովրդին չի պատկանում։
Եվ պատահական չէ, որ այսօր ժողովուրդը ոտքի է կանգնել իր մյուս զավակին՝ եկեղեցուն, պաշտպանելու համար։
Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր ավագ հարազատ զավակին՝ ի դեմս եկեղեցու և հետո կկարողանա հետ բերել առևանգված զավակին՝ ի դեմս պետությանը»,- նշել է նա։









