Առողջապահության նախարարությունը զգուշացնում է․
Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է։
Վարակի հիմնական աղբյուրներն են շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները։
Վարակումը հնարավոր է հիվանդ կենդանու՝
կծելու.
ճանկռելու.
վնասված մաշկը թքոտելու միջոցով։
Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կարող է տատանվել 1 շաբաթից մինչև 1 տարի և պայմանավորված է վնասվածքի/կծվածի տեղակայմամբ և ծանրությամբ։
Խորհուրդներ
Կենդանուց տուժելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես լվանալ վերքը օճառով և հոսող ջրով։
Անհրաժեշտ է ընտանի կենդանիներին պատվաստել կատաղության դեմ։
Զերծ մնալ թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։
Կարևոր է իմանալ
Կատաղությունը առանձնահատուկ բուժում չունի։
Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում։
Կենդանուց տուժելու ցանկացած դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության՝ հակակատաղության կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար։
Կատաղության դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, անվճար հիմունքներով։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին կարող եք դիմել հետևյալ բժշկական կենտրոններ․
Երեխաների համար
«Արաբկիր» բժշկական համալիր
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն
«Մուրացան» հիվանդանոցային համալիր:
Մեծահասակների համար
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
«Էրեբունի» բժշկական կենտրոն
«Աստղիկ» բժշկական կենտրոն։









