Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հաջորդ շաբաթ հանդիպել խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հնարավոր է», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով գործակալության հարցին, թե արդյոք Պուտինը կարող է նման հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ։
Նա հավելել է, որ Կրեմլը այդ մասին կհայտարարի իր ժամանակին։









