ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«2020 թվականից Նիկոլ Փաշինյանը քաղաքական վանդակ է կառուցել մեր ժողովրդի համար, որտեղ մեր միակ ընտրությունը անցյալի կոռուպցիոն համակարգերի և ներկայիս կոռումպացված անկարողների միջև է:
Մեր գործունեությունն ուղղված է այս վանդակը քանդելուն և մեր ժողովրդին այս կեղծ ընտրությունից ազատելուն։
Աջակցեք մեզ, որպեսզի կարողանանք միասին միավորել մեր ժողովրդին ու իրական խաղաղություն, ուժ և արդարություն բերենք մեր երկրին»:








